Մեր մասին

Այստեղ դուք կգտնենք շների և կատուների համար նախատեսված և՛ խնամքի միջոցներ, և՛ սնունդ։Ձեր ընտանի կենդանուն գոհացնելու լավագույն տարբերակը․․․ ...

Կոնտակտային տվյալներ

© Xholding 2023, Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Շների ամենաթանկ ցեղատեսակները

1. Տիբեթյան Մաստիֆ Տվյալ ցեղատեսակի շան ձագի միջին արժեքը կազմում է 2000-8000 դոլար: Տիբեթյան Մաստիֆ ցեղատեսակի ներկայացուցիչներից մեկը դարձել է աշխարհի ամենաթանկ շունը, որի համար չինացի քարածխային մագնատը վճարել է 1.5 մլն դոլար:  2. Լիոն Բիշոն Ֆրանսիական դեկորատիվ ցեղատեսակ, որի ձագերը կարելի է ձեռք բերել 2000-7000 դոլարով:  3. Փարավոնյան շուն Որսորդական շների ցեղատեսակ, որոնց պատմությունը սկսվում է 5 հազար տարի առաջ, Հին Եգիպտոսից: Այս ցեղատեսակի շան գինը 1000-7000 դոլար է:  4. Աֆֆենպինչեր Գերմանական փոքրիկ շների հին ցեղատեսակ, որոնց գինը 1500-4000 դոլար է:  5. Թայլանդական Ռիջբեկ Թայլանդի ազգային որսորդական ցեղատեսակ: Գինը` 800-4000 դոլար: 6. Պոմերանյան Շպից Գերմանական փոքր շների դեկորատիվ ցեղատեսակ: Ձագերի գինը` 700-4000 դոլար:  7. Ակիտա-Ինու Շների ծառայողական ցեղատեսակ: Նրանց հայրենիքը համարվում է Ճապոնիան: Ակիտա-Ինուի ձագերին կարելի է ձեռք բերել 1000-3500 դոլարով: 8. Չինական Չունցին Շատ հազվագյուտ, պրակտիկորեն վերացող շան ցեղատեսակ: Չունցինի ձագերի գինը կարող է հասնել 3500 դոլարի:  9. Նորֆոլկ Տերիեր Անգլիական որսորդական շների ցեղատեսակ: Ձագերի գինը` 1000-2500 դոլար:  10. Սալյուկի (պարսկական Քերծե) Ընտելացված շների հինավուրց ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-2500 դոլար:  11. Քինգ Չարլզ Սպանիել 16-րդ դարում անգլիացի շնագետների կողմից բուծված ցեղատեսակ: Գինը` 800-2500 դոլար:  12. Բիվեր Յորկշիրյան Տերիեր Դեկորատիվ շների համեմատաբար նոր ցեղատեսակ, որոնք առաջացել են Գերմանիայում: Ձագերի գինը` 700-2500 դոլար:  13. Անգլիական Բուլդոգ Կրում է Անգլիայի ազգային շան կոչումը: Գինը` 600-2500 դոլար:  14. Իռլանդական Գելխեղդ Որսորդական շների ցեղատեսակ, որը համարվում է աշխարհի ամենախոշոր շներից մեկը: Գինը 1300-2300 դոլար:  15. Կոմոնդոր Հունգարացիները հավատում են այլ լեգենդին, որ այս ցեղատեսակը առաջացել է ոչարի և գայլի «ամուսնությունից»: Գինը` 1200-2000 դոլար:  16. Յորկշիրյան Տերիեր Յորկշիր կոմսությունում բուծված ամենափոքր ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-2000 դոլար:  17. Սամոյեդ Ռուսական այս ցեղատեսակին հաջողվել է մոտ 3 հազար տարի պահպանել իր արտաքին տեսքը: Գինը 600-1800 դոլար:  18. Չաու Չաու Աշխարհի հինավուրց ցեղատեսակներից մեկը, որոնց զտարյուն գիծը պահպանվել է բուդդայական տաճարներում: Գինը` 600-1700 դոլար:  19. Բարդեդ Կոլլի Շոտլանդական հովվաշների հինավուրց ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-1500 դոլար:  20. Բիշոն Ֆրիզե Ֆրանսիական փոքր շների դեկորատիվ ցեղատեսակ, որոնց մասին հայտնի է դարձել մի քանի դար առաջ: Գինը` 500-1500 դոլար: